Աստվածաշնչի տողերի միջև... Թե ինչու է հիմա ավելի կարևոր, քան երբևէ։

Աշխարհում ապրում է մոտ 2,6 միլիարդ Քրիստոնյա` տարածված մոտ 45 000 հարանվանություններում։ Բոլոր հարանվանություններն, ունենալով տարբեր վարդապետություններ, ունեն մեկ ընդհանուր հիմք՝ Աստվածաշունչը։

Եկեք համաձայնենք, որ անկախ հարանվանություններից, մեր կյանքն ամբողջությամբ կախված է նրանից, թե որքանով մենք գիտենք, որքանով ենք հասկանում և կատարում Աստծո խոսքը։

Ոչ թե ամեն ինձ «Տե՛ր, Տե՛ր» ասողն է երկնքի արքայություն մտնելու, այլ նա, ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է։
Արդ, ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերն ու դրանք կատարում, կնմանեցնեմ մի իմաստուն մարդու, որն իր տունը կառուցեց ժայռի վրա։ (Մատթևոս 7:21,25, ՆՎԱԱ)

Միայն Քրիստոնյա կոչվելը բավարար պայման չէ երկնքի արքայություն մտնելու համար։ Անհրաժեշտ է Աստծո կամքը կատարող լինել։ Աստծո խոսքը լսողներին և պահողներին Հիսուսն անվանեց երանելի։

Իսկ նա ասաց. «Երանի՜ նրանց, որ Աստծու խոսքը լսում են ու պահում այն»։ (Ղուկաս 11:28, ՆՎԱԱ)

Նրա պատվիրանները պահելն առաջարկ չէ, այլ հրահանգ։ Ավելին՝ սիրո ապացույն։

Եթե ինձ սիրում եք, պահե՛ք իմ պատվիրանները։ (Հովհաննես 14:15, ՆՎԱԱ)

Սակայն, Աստծո կամքը կատարելու և Նրա պատվիրանները պահելու համար նախ անհրաժեշտ է Աստծո Խոսքը, Աստվածաշունչը, ճանաչել և հասկանալ։

Ընդհանուր Պատկերը

Աստվածաշունչը լայնորեն տարածված, բայց քչերի կողմից է ճանաչված

Ստորև բերված է 2021 - 2023 թթ ընթացքում Միացյալ Նահանգներում կատարված մի քանի հետազոտություններից համատեղած վիճակագրություն.

American Bible Society:‌ ‌85% տներում առկա է Աստվածաշունչ.‌ ‌Pew Research Center:‌ ‌Բնակչության 63%-ն ինքն իրեն համարում է քրիստոնյա.‌ ‌25%-ն ամեն շաբաթ մասնակցում է եկեղեցական ծառայությունների.‌ ‌Statista:‌ ‌11%-ն ամեն օր կարդում է Աստվածաշունչը.‌ ‌Cultural Research Center:‌ ‌6%-ն ունի «Աստվածաշնչյան Աշխարհայացք»

Իհարկէ այն նկարագում է իրավիճակը Միացյալ Նահանգներում, սակայն ես կարծում եմ, որ մնացյալ Քրիստոնյա Աշխարհում ևս ընդհանուր պատկերը շատ չի տարբերվում։

Եվ այսպես ԱՄՆ-ի 85% տներում առկա է Աստվածաշունչ, միջինում 4.3 հատ։ Բայց ընդամենը չափահասների 6%-ն է, որ ունի աստվածաշնչյան աշխարհայացք. հասկանում է աստվածաշնչյան հիմնարար սկզբունքները և ի վիճակի է կիրառել կյանքում։ Արիզոնայի քրիստոնեական համալսարանի մշակութային հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրությունների Ղեկավար Ջորջ Բառնան ասում է.

«Երեք ամերիկացուց երկուսն ինքն իրեն համարում է քրիստոնյա և մեծամասնությունը հակված է մտածել, որ Քրիստոնեությունը կապված է Աստվածաշնչի հետ։ Բայց շատ մեծ տարբերություն կա, թե իրենց Քրիստոնյա համարողներն ինչ են կարծում, որ Աստվածաշունչը կարող է սովորեցնել և թե ինչ է Աստվածաշունչն իրականում սովորեցնում» - Ջորջ Բառնա

Ի՞նչ է «աստվածաշնչյան աշխարհայացքը»

Քրիստոնյա համարվող մարդկանց կեսից ավելին (58%) հավատում է, որ անձը, ով բավականաչափ լավն է, կամ ով բավականաչափ լավ գործեր է անում կգնա դրախտ։ Սա մեկն է հետազոտության մեջ բերված այն բազմաթիվ օրինակներից, որոնք ի հայտ են բերում թե ինչպես են իրենց Քրիստոնյա համարող մարդիկ մերժում ու թերըմբռնում աստվածաշնչյան հիմնարար սկզբունքներն ու ուսուցումները։ Քչերն են գտնվում ներդաշնակության մեջ աստվածաշնչյան սկզբունքների հետ՝ ունեն «Աստվածաշնչյան աշխարհայացք»։

Տարբերությունը, թե ինչ է Աստվածաշունչը սովորեցնում և թե ինչին է հավատում Քրիստոնյաների մեծ մասը այնքան մեծ է թվում։ Եվ ամենացավալին այն է, որ այսքան շատ Քրիստոնյաներ ունեն Աստվածաշունչը ու պարբերաբար լսում են Աստծո խոսքը, բայց այդքան քչերն են հասկանում Աստծո կամքի առաջնային սկզբունքներն անգամ։ Իսկ նրանցից քանի՞սն են իրոք կիրառում դրանք առօրյայում։

Դրա համար անմիտ մի՛ եղեք, այլ իմացե՛ք (այլ թ.՝ հասկացեք), թե որն է Տիրոջ կամքը։ (Եփեսացիներին 5:17, ՆՎԱԱ)

Կա մի շատ կարևոր, բայց հաճախ անտեսված փուլ Աստծո Խոսքն իմանալու և Նրա Կամքը կատարելու միջև։ Խնդիրը հասկանալու մեջ է։ Խոսքին հնազանդվելու համար նախ անհրաժեշտ է իմանալ, ապա հասկանալ այն։

Իմաստո՛ւն դարձրու ինձ (այլ թ.՝ Հասկացողություն տուր ինձ), որ պահեմ քո օրենքը և ամբողջ սրտով կատարեմ այն։ (Սաղմոսներ 119:34, ՆՎԱԱ)
💡
Աստծո կամքը կատարող լինելու համար անհրաժեշտ է հասկանալ Աստծո խոսքը` Աստվածաշունչը։ Չափազանց վտանգավոր է թերի կամ սխալ հասկանալ խոսքը և փորձել պահել ու կատարել այն։

Եկեք հիշենք փարիսեցիներին. Նրանք հաճախ էին տարբեր հարցեր բերում Հիսուսին։ Հիսուսն էլ հանդիմանում և մատնացույց էր անում, թե որքան սխալ էին նրանք հասկանում և մեկնաբանում գրքերը: Իսկ ավելի ցավալին այն էր, որ նրանք ոչ միայն սխալ հասկանում, այլ նաև իրենց սխալ վարդապետությամբ ուսուցանում և առաջնորդում էին Աստծո ժողովրդին:

Մեծ խնդիրը

Աստծո խոսքը լայնորեն լսվում, բայց լավ չի հասկացվում

Ըստ վիճակագրության, ԱՄՆ բնակչության 63%-ն իրեն համարում է քրիստոնյա, 25%-ն ամեն շաբաթ մասնակցում է եկեղեցական ծառայությունների, 11%-ն ամեն օր կարդում է Աստվածաշունչը, բայց ընդամեն 6%-ն ունի «Աստվածաշնչյան աշխարհայացք»։

Այլ կերպ ասած հիմնախնդիրը հետևյալն է՝

10 քրիստոնյաներից ընդամենը 4-ն է ամեն շաբաթ մասնակցում ծառայություններին, միայն 2-ն է ամեն օր կարդում Աստվածաշունչը և ընդամենը 1-ն ունի «Աստվածաշնչյան աշխարհայացք»` հասկանում է Աստվածաշնչի հիմքերը:
The Big Problem of Bible Understanding

Ես հավատում եմ, որ սա պետք է փոխվի

Ինչպես ամեն Քրիստոնյա, ես երկար տարիներ փնտրել եմ իմ կոչումը։ Ես վստահ էի, որ այն պետք է Մեծ Առաջադրանքի (Մատթևոս 28:19, Մարկոս 16:15) մաս կազմի։ Այնուամենայնիվ ես չէի կարողանում ընդհանուր կետեր գտնել Աստծո ծրագրի ու իմ ծրագրերի միջև։ Մինչ մի օր, երբ հանդիպեցի Աստծո ծառա Ջերալդ Դուրանին։ Նրա «HisPlan MyPlan» գիրքը և աստվածաշնչյան ուսուցումներն ամբողջովին փոխեցին իմ մտածելակերպը, օգնեցին ինձ զարգացնել իմ հավատքը, գտնել իմ կոչումը և մեր ծրագրերի ընդհանուր կետերը...

Մոտ 2 տարի է իմ մտքում կար ստեղծել Աստվածաշնչյան մեկնաբանությունների թվային արխիվ: Սակայն այն երբեք առաջնային չէր ինձ համար, որովհետև ես միշտ զբաղված էի իմ աշխատանքով և այլ ավելի «գրավիչ» ստարտափ նախաձեռնություններով։ Բայց մի օր, նշված գիրքը կարդալիս, երբ հանդիպեցի Բ Կորընթացիներին 1:20 խոսքի Ջերալդի մեկնաբանությանը, իմ միտքն իսկույն լուսավորվեց և ես ասացի «Օ՜, Աստվա'ծ իմ, երանի բոլոր Աստվածաշունչ ընթերցողներն այս համարը կարդալիս, հանդիպեյին այս մեկնաբանությունը»։

Եվ ես Աստծուց կոնկրետ հանձնարարություն ստացա, փոխե'լ այս իրականությունը, բարձրացնել քրիստոնյաների տոկոսը, ովքեր հասկանում են Նրա Խոսքը... Երբ Աստված նման հանձնարարություն է տալիս, այն իրականացնելու մարտավարության համար էլ է հոգում։ Այն թաքնված է Գործք Առաքելոց գրքի առաջին գլխում.

Բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեզ վրա գա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում, մինչև աշխարհի ծայրերը։ (Գործք 1:8, ՆՎԱԱ)

Այսպիսով, երկրի ծայրերը հասնելու համար նախ պետք է սկսել ամենամոտը գտնվողներից՝ նրանցից, ովքեր հաճախում են եկեղեցի և կարդում են Աստվածաշունչը։ Այլ խոսքով՝

  1. Ես հավատում եմ, որ այս վիճակագրությունը պետք է բարելավվի ներքևից-վերև՝ որպեսզի նախ ավելանան այն Քրիստոնյաները, ովքեր ունեն «աստվածաշնչյան աշխարհայացք»,
  2. Ես հավատում եմ, որ այն կնպաստի մյուս ցուցանիշների շղթայական աճի և հսկայական ազդեցություն կունենա ամբողջ պատկերի վրա:
  3. Ես հավատում եմ, այսօրվա նորարարական տեխնոլոգիաները մեծ հնարավորություն են տալիս օգնելու Աստծո Խոսքը լսող և Աստվածաշունչ կարդացող մարդկանց հասկանալ դրա հիմունքները։
The Strategy of the BibleLines

Եկեք դիտարկենք երկու օրինակ Աստվածաշնչից, որոնք միմյանց լրացնելով ընդգծում են նշված մարտավարության արդյունավետությունը։

1. Սերմնացանի առակը

Հիսուսն իր աշակերտներին առակը բացատրելիս ասաց.

«Ամեն ոք, ով լսում է արքայության խոսքը, բայց չի հասկանում, գալիս է չարը և հափշտակում նրա սրտի մեջ սերմանվածը. ճանապարհի եզերքին սերմանվածը սա է։» (Մատթևոս 13:19, ՆՎԱԱ)
«Իսկ բարեբեր հողի մեջ սերմանվածը նա է, ով լսում է խոսքը և հասկանում ու պտուղ է տալիս. մեկը՝ հարյուրապատիկ, մեկը՝ վաթսունապատիկ, և մեկը՝ երեսնապատիկ» (Մատթևոս 13:23, ՆՎԱԱ)

Հիմնական տարբերությունը Խոսքը լսող մարդկանց այս երկու խմբերի միջև հասկացողությունն է։ Ինչպես առակն ուսուցանում է, կա մարդկանց մի խումբ, ովքեր խոսքը լսում ու չեն հասկանում և մեկ այլ խումբ, ովքեր հասկանում են։ Եվ նրանք, որ հասկանում են, պտուղ են տալիս, երեսնապատիկ, վաթսունապատիկ և հարյուրապատիկ։

Այսպիսով՝

💡
Պտուղ տվող մարդկանց թիվն ավելացնելու համար անհրաժեշտ է ավելացնել Խոսքը հասկացողների թիվը։

2. Փիլիպոսը և Եթովպացի ներքինին

Եկեք ուշադրություն դարձնենք Փիլիպոսի և Եթովպիացի ներքինիի պատմության մեջ (Գործք 8:26-39) մի քանի հետաքրքիր կետերի՝

  • Եթովպիացին երկրպագության համար եկել էր Երուսաղեմ, և հետ էր վերադառնում։
  • Վերադառնալիս իր կառքում նստած՝ Եսայի մարգարեի գիրքն էր կարդում՝ փորձելով հասկանալ այն։
  • Փիլիպոսը նախ Տիրոջ հրեշտակի, ապա Հոգու կողմից առաջնորդվեց Եթովպիացու մոտ և հարցրեց՝ թե արդյո՞ք հասկանում է իր կարդացածը:
  • Այս հարցին եթովպիացին ուներ մի պարզ պատասխան. «Ինչպե՞ս կկարողանամ հասկանալ, եթե մեկն ինձ չբացատրի»:

Երբ Փիլիպոսը բացատրեց, որ մարգարեն խոսում էր Մեսիայի մասին և պատմեց նրան բարի լուրը Հիսուսի մասին, Եթովպացին անմիջապես ընդունեց և պատրաստ էր մկրտվել։

💡
Եկեղեցի այցելող, պաշտամունքին մասնակցող և Աստվածաշունչ կարդացող մարդիկ Սուրբ Հոգուց առաջնորդված մեկի կարիքն ունեն, ով կբացատրի իրենց կարդացած Խոսքը։

Համատեղելով այս երկու օրինակները կարող ենք պնդել, որ պտուղ բերող մարդկանց թիվը ավելացնելու համար կա բազմաթիվ Փիլիպոսի նման Աստծո ծառաների կարիք, ովքեր կօգնեն մարդկանց հասկանալ և կիրառության մեջ դնել Աստծո Խոսքը։

Սակայն Մշակները քիչ են

Մատթևոս ավետարանի 9-րդ գլխում, Հիսուսը, տեսնելով ժողովրդի բազմությունը, հովիվ չունեցող ոչխարների պես ցիրուցան եղած, իր աշակերտներին ասաց.

... «Հունձքը շատ է, բայց մշակները՝ քիչ։ Արդ աղաչե՛ք հունձքի Տիրոջը, որ իր հունձքի համար մշակներ ուղարկի»։ (Մատթևոս 9:37-38, ՆՎԱԱ)

2000 տարիների ընթացքում Աստված շատ մշակներ է բարձրացրել իր հունձքի համար։ Այսօր էլ բյուրավոր Աստծո ծառաներ մեծ աշխատանք են կատարում Նրա հունձքի դաշտում՝ փոխանցելով և ուսուցանելով Աստծո խոսքը մարդկանց։

Այնուամենայնիվ, վերը բերված թվերը փաստում են, որ ներկա իրավիճակը դեռ շատ հեռու է գոհացնող լինելուց։ Ընդամենը 2.3 միլիարդ քրիստոնյա համարվող մարդ, սա մոլորակի բնակչության 30%-ից էլ քիչ է, իսկ ձեր քաղաքում ինչպիսի՞ն է պատկերը։ Փաստ է, որ դեռ շատ մշակների կարիք կա։ Չգիտեմ, ներկայումս համեմատելով հունձքի հետ, արդյո՞ք մշակները այնքան քիչ են, որքան այն ժամանակ, երբ Հիսուսն ասաց դա։ Բայց գիտեմ, որ դեռ շատ աշխատանք կա և գիտեմ, թե ինչպես օգտագործել նորագույն տեխնոլոգիաների տված հնարավորությունները` մշակների աշխատանքը ընդլայնելու և նրանց բերած ազդեցությունը մասշտաբայնացնելու համար։

BibleLines-ի առաքելությունը

Գուցե հիմա մտաբերեք բազմաթիվ օրինակներ, թե ինչպես է եկեղեցին արդեն օգտագործում տեխնոլոգիաները՝ ավելի շատ մարդկանց հասնելու համար։ Սկսած հասարակ բարձրախոսներից մինչև ծառայությունները սոցցանցերում հեռարձակելը։

Սակայն, թույլ տվեք վերը նկարագրածը մեկ պնդման մեջ ամփոփել՝ ներկայիս իրավիճակը արդյունքն է ներկայիս մեթոդների։ Մեզ այլ բան է պետք, մի բան, որը կարող է էապես փոխել իրավիճակը և կտրուկ ավելացնել Աստծո խոսքի հիմունքների ընմբռնումն ու հասկացողությունը։

Այսպիսով BibleLines-ի առաքելությունը հետևյալն է՝

🎯
Օգտագործելով արդի տեխնոլոգիաները, ընդլայնել Աստծո ծառաների աշխատանքը, պահպանելով դրանք Աստվածաշնչի տողերի միջև և հասանելի դարձնել բոլոր ընթերցողներին, ամենուր և ամեն ժամանակ։ Եվ թող ընթերցողը հասկանա…

Մեծ Գաղափարը

Հազարավոր հայտնություններ քո Աստվածաշչի տողերի միջև։

Որպեսզի նկարագրեմ թե ինչ է BibleLines-ը և ինչպես է այն իրականացնելու վերը նշված առաքելությունը, թույլ տվեք մեջբերել մի քանի համարներ Պողոս առաքյալի նամակներից։

«Եվ նա ոմանց տվեց առաքյալներ լինելու, ոմանց՝ մարգարեներ, ոմանց՝ ավետարանիչներ, ոմանց՝ հովիվներ ու վարդապետներ՝ կատարելագործելու սրբերին ծառայության գործում՝ Քրիստոսի մարմնի շինության համար, մինչև ամենքս հասնենք հավատի միության և Աստծու Որդու ճանաչողության՝ որպես հասուն և կատարյալ մարդ Քրիստոսին չափանիշ ունենալով։» (Եփեսացիներին 4:11-13, ՆՎԱԱ)

Եկեք առաքյալներին, մարգարեներին, ավետարանիչներին, հովիվներին և վարդապետներին, մեկ արտահայտությամբ անվանենք «Աստծո ծառաներ»։

Ուրեմն ի՞նչ անել, եղբայրնե՛ր։ Երբ մեկտեղ եք հավաքվում, և ձեզանից յուրաքանչյուրը սաղմոս ունենա, կամ ուսուցում, կամ հայտնություն, կամ լեզու, կամ թարգմանություն, թող ամենը եկեղեցու ամրության համար լինի։ (Ա Կորընթացիներին 14:26, ՆՎԱԱ)

Եկեք սաղմոսը, ուսուցումը, հայտնությունը, լեզուն ու թարգմանությունը մեկ արտահայտությամբ անվանենք «Աստվածաշնչյան բովանդակություն»։

Այսպիսով ի՞նչ է BibleLines-ը

Այժմ, օգտագործելով այս պայմանական արտահայտությունները, BibleLines-ը կարելի է նկարագրել հետևյալ կերպ՝

🚀
BibleLines-ն Աստվածաշնչի վրա հիմնված սոցիալական հարթակ է, որտեղ յուրաքանչյուր համարի տակ կարելի է գտնել այդ համարը մեջբերած Աստվածաշնչյան բովանդակություն՝ հեղինակված Աստծո ծառաների կողմից։

Պատկերացրեք անցած կիրակի հովիվը քարոզել է "Բարի Սամարացու" մասին և քարոզի տեսահոլովակն էլ տեղադրված է եկեղեցու YouTube-յան էջում։ BibleLines-ը ավտոմատ կերպով տեղադրում է տեսահոլովակը Աստվածաշնչի բոլոր այն խոսքերի տակ որոնք մեջբերվել են քարոզում (օրինակ՝ Ղուկաս 10:25-37, Բ Օրինաց 6:5, Ղևտացոց 19:18, ...)։

Այսպիսով, ընթերցողը կարող է սեղմել նշված համարների վրա և լսել քարոզը ուղիղ այն հատվածից, երբ այդ համարը մեջբերվում է: Հավանել, պահպանել և մեկնաբանել տվյալ մեջբերումը։ Կլինի նաև այն տարածելու հնարավորություն և' հարթակի ներսում, և' հարթակից դուրս, դեպի այլ սոցիալական ցանցեր (Facebook, Instagram, TikTok, Twitter, LinkedIn և այլն) տարածելով Աստծո խոսքը և հրավիրելով մադկանց BibleLines։

Ինչպե՞ս է BibleLines-ն օգնելու մարդկանց։

Փորձեք մարդկանց հարցնել, թե քանիսն են հիշում երեք ամիս առաջ հնչած քարոզը, իսկ վեց ամիս առա՞ջ, մեկ տարի առա՞ջ։ Հիմնականում շատ քչերը կհիշեն և ընդամենը մի քանի գլխավոր կետեր։ Հաճախ դրանք այն մարդիկ են, ովքեր նշումներ են անում ծառայության ժամանակ, տանը նշված խոսքերը կարդում են և մտածում են դրանց մասին։ Բայց եկեք խոստովանենք, որ նրանք եկեղեցի հաճախող մարդկանց շատ փոքր տոկոսն են կազմում։

Ցավոք, Սուրբ հոգուց ստացված և Աստծո ծառաների կողմից հնչեցրած զորավոր հայտնությունների մեծ մասն անտարբերության մատնված մոռացվում է։ Հաճախ ժամանակի ընթացքում միակ մարդը մնում է քարոզիչը, ով հիշում է դրանք։

Իմաստությո՛ւն ստացիր, ըմբռնողությո՛ւն ստացիր. մի՛ մոռացիր և մի՛ շեղվիր իմ բերանի խոսքերից։ (Առակներ 4:5 ՆՎԱԱ)

BibleLines-ը համատեղում է Աստվածաշնչի վրա հիմնված բոլոր նյութերը, դրանք հավետ պահպանում է Աստվածաշնչի տողերի միջև, դրանցից կազմելով բովանդակության հոսքեր, ինչպես նորությունների հոսքն է սոցցանցերում։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր ընթերցող կարող է ցանկացած խոսքի տակ գտնել բոլոր այն նյութերը, որոնք Աստծո ծառաները կազմել են այդ խոսքը նշելով։ Սա հնարավորություն կտա ընթերցողին կարդալ, լսել և դիտել նյութեր, որոնք բացատրում են ամեն խոսք, ինչը և պիտի օգնի հասկանալ, հիշել և չմոռանալ։ Ընթերցողը կարող է նաև ընտրել. ում հետևել և որ հեղինակի նյութերն ավելի շատ տեսնել։ BibleLines-ում ամեն տարածվող նյութի վերևում նախ նշված կլինի Աստվածաշնչյան համարը և հետո միայն դրա մեկնաբանությունը։ Եվ որևէ այլ խոսք, որը հիմնված չի լինի Աստվածաշնչի վրա հնարավորություն չի լինի տարածելու։

Այսօրվա Փիլիպոսները հրեշտակների կողմից գուցե չեն ուղարկվում բացատրելու Սուրբ Գիրքը Եթովպիացիներին։ Այնուամենայնիվ, BibleLines-ի միջոցով Աստծո ծառաների կողմից ստեղծված նյութերը հասանելի կարող են դառնալ աշխարհի բոլոր Աստվածաշունչ ընթերցողների համար։ Պատկերացրեք Եթովպիացու նման հազարավոր մարդիկ հնարավորություն կունենան սեղմել Եսայիայի 53:7-8 խոսքերի վրա և լսել տվյալ մարգարեության մեկնաբանությունը իրենց տարածաշրջանում ծառայող Աստծո ծառաների կողմից։ Պարզապես պատկերացրեք ողջ Աստվածաշնչյան բովանդակությունը, որպես մեկնաբանությունների արխիվ, որ Աստվածաշունչ ընթերցողներն ունեն իրենց համակարգիչներում և հեռախոսներում։

Տեսիլքը, որ BibleLines-ում ունենք

Հավատում եմ, որ Աստծո կամքի համաձայն, յուրաքանչյուր հովվի երազանքն է տեսնել եկեղեցին աճելիս  և' քանակապես, և' որակապես։ Այլ կերպ ասած, եկեղեցի հաճախողների կյանքի շարունակական փոխակերպումը և Աստծո խոսքի դրսևորումը նրանց կյանքերում։

BibleLines-ը ամբողջությամբ ինտեգրվելով եկեղացական կյանքին և ծառայությանը, կտրամադրի լավագույն գործիքակազմն ու հնարավորությունը եկեղեցու առաջնորդներին և անդամներին Աստծո Խոսքի հասկացողությունը եկեղեցում հասցնելու առավելագույնին։ Ինչից հետո այն պատրաստ կլինի դառնալ ավելի մեծ մի գործիք...

Ինչպես նշեցի, անցած 2000 տարիների ընթացքում Տերը ուղարկել է բազմաթիվ մշակներ իր այգու հունձքի համար։ ԵՎ այս Աստծո ծառաներն արել են անգին աշխատանք, ծառայել են մարդկանց, բացատրել և սովորեցրել են նրանց Սուրբ Գիրքը։ Նրանց որոշ գործերի մասին գրվել են գրքեր և դրանք պահպանվել են, իսկ որոշները մոռացվել են։ Ես հավատում եմ, որ նրանց աշխատանքներում կային այնպիսի հայտնություններ ու գանձեր, որոնք կարող էին մեծ ազդեցություն ունենալ մեր կյանքերի վրա և մեզ ավելի մոտեցնել Աստծուն, նաև այսօր էլ...

Ժամանակներ հետո, երբ BibleLines-ը հասանելի կդառնա ամբողջ Քրիստոնյա աշխարհին։ Մենք կհավաքագրենք բոլոր ժամանակների քիչ և շատ հայտնի Աստծո ծառաների կողմից հեղինակած բոլոր տեսակի Աստվածաշնչյան նյութերը (գրքեր, հոդվածներ, աուդիո և վիդեո նյութեր, և այլն)։ BibleLines-ը կդառնա Աստվածաշնչի ուսումնասիրության ամանահարուստ թվային գրադարանը...

Այսպիսով մեր տեսիլքը հետևյալն է՝

🌍
Ստեղծել Աստվածաշնչյան մեկնաբանությունների աշխարհի ամենամեծ թվային ինտերակտիվ ցանցը, համատեղելով բոլոր ժամանակների Աստվածաշնչյան բովանդակությունը և տեղադրելով դրանք Աստվածաշնչի 31,102 խոսքերի տակ։ Քրիստոսի տիեզերական եկեղեցում Աստծո խոսքի հասկացողությունը հասցնելով առավելագույնի։

Այլ խոսքով, մենք վերադարձնելու ենք Աստվածաշնչի վրա հիմնված, Աստվածաշնչից դուրս եկած և կյանքեր փոխած ամբողջ բովանդակությունը դեպի Աստվածաշունչ, տեղադրելով դրանք Աստավածաշնչի տողերի միջև։ Որպեսզի միշտ հասանելի լինեն բոլոր ընթերցողներին, առավելագույնի հասցնելով դրանց ազդեցությունը լոկալ համայնքներից դեպի գլոբալ եկեղեցի։

Ինչպե՞ս աջակցել

BibleLines-ն իր փոքր թիմով գտնվում է զարգացման նախնական փուլում։ Այստեղ բազմապիսի աշխատանքներ են ընթանում տարբեր ոլորտներում և աջակցության կարիք շատ կա։ Այսպիսով, եթե մեր տեսիլքն ու առաքելությունը խոսեց ձեր սրտի հետ, մենք ուրախ կլինենք լսել ձեզանից։

Վերջին խոսքերի փոխարեն ուզում եմ ասել, որ անկախ նրանից, թե որքան տարբեր ենք մենք, ես հավատում եմ, որ մենք միշտ փոխվելու կարիք ունենք։ Եվ որ ոչինչ մեր միտքը, սիրտը և կյանքն այնքան չի փոխում որքան Աստծո Խոսքը։ Աստվածաշունչը կարդալու և աղոթելու վրա ծախսված ժամանակը ավելի մեծ ազդեցություն ունի հոգևոր աճի և հասունության վրա, քան որևէ այլ հոգևոր կարգ: Այս ճշմարտությունը մեր մտքում, մենք կառուցում ենք BibleLines-ը, մարդկանց ավելի ու ավելի ներգրավելու Աստծո խոսքի ըմբռնումով ընթերցանության և հասկացողության մեջ։

Աստված օրհնի Ձեզ
- Պերճ Ոսկերչյան

The Future of Bible-Based Content is Between the Lines of the Bible.

Download the App Become Early Partner

Usually, people don't scroll here. Since you've scrolled, there's something for you.

Our mission is to help people deepen their understanding of the Bible.
There is no app to scroll and become more like Jesus. We are building.
It's the first and only app to read the Bible and listen to sermons.
We designed it to scale globally and set the new standard.

1. If you are a Bible teacher, join our early partnership program.
2. If you are a faith-driven investor, book a time and let's talk.
3. If you just want to help, support us with a donation.

Thank You and God Bless You.
- Perch and Gagik
Founders @ BibleLines